Ավստրալիայի ԱԳՆ. Եվրոպական երկրները պետք է միանան Սիրիայում ԻԼԻՊ-դեմ օդային հարվածներինPanorama.am-ը գրում է.

Եվրոպական երկրները պետք է միանան «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ Սիրիայում օդային հարվածներ իրականացնելով իսլամիստների դիրքերի ուղղությամբ, հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:

«Ես վստահ եմ, որ եվրոպացիները պետք է մասնակցեն Սիրիայի և Իրաքի տարածքում կոալիցիայի օդային հարվածներին»,-Australian թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բիշոփը:

Ըստ նրա՝ դա կօգնի «վերջ դնել համաշխարհային մասշտաբի ճգնաժամին, որն առաջացել է Սիրիայից ու Իրաքից միլիոնավոր մարդկանց հարևան երկրներ, ապա Եվրոպա փախուստի հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել