dreamstime_m_3507826Իսլանդացի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ տնտեսական ճգնաժամերի տարիներին ծնված երեխաներն ավելի շատ առողջական խնդիրներ են ունենում՝ այլ ժամանակաշրջաններում ծնված երեխաների համեմատ: gazeta.ru-ի հաղորդմամբ՝ նշված եզրակացությունը հաստատող հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Եվրոպական տնտեսական ասոցիացիայի ամենամյա կոնգրեսում:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել 2008թ. տնտեսական ճգնաժամին: Մասնավորապես, գիտնականները հետազոտել են, թե ֆինանսական ցնցումներն ինչպես են ազդում նորածին երեխաների առողջության վրա, և որոշակի օրինաչափություններ են նկատել:

Նախ՝ գիտնականները պարզել են, որ ճգնաժամի ժամանակ հղիության 3-րդ ամսում եղած մայրերն ունեցել են երեխաներ, որոնք 120 գրամով պակաս են կշռել, քան նորածինների միջին քաշն է:

Երկրորդ՝ հետազոտողները պարզել են, որ այդպիսի փոքրիկները 3.5%-ով ավելի շատ են թերհաս ծնվել, նրանց քաշը չի գերազանցել 2.5 կիլոգրամը, նրանք ավելի շատ են տառապել տարբեր հետծննդյան հիվանդություններով, քան մյուս նորածինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել