Վենեսուելայում բնակվող լիբանանահայ Սոֆիա Ինկլիզյանը 13 երկրի գեղեցկուհիների շարքում հաղթել է Miss Lebanon Emigrant 2015 գեղեցկության մրցույթում: Մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում բնակվող լիբանանցի ներգաղթյալներ: Սոֆիայի պատմությունը յուրահատուկ է, քանի որ նրա հայրը լիբանանահայ է, մայրը` վենեսուելացի:
Այժմ Սոֆիան ընտանիքի հետ միասին բնակվում է Վենեսուելայում եւ սովորում Բիզնեսի կառավարման դպրոցում: Մրցույթից հետո հայ գեղեցկուհին հայտարարել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը Լիբանանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, եւ առաջիկա իր գործողություններն ուղղված են լինելու հենց այդ նպատակի իրականացմանը:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



