Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահինPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:

Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել