1279290411_4Araratnews.am-ը գրում է.

Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին խնդիրներ չեն լինի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Գրում է Anadolu գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին  և միշտ աջակցելու է եղբայրական հանրապետությանը: Ըստ Դավութօղլուի` Ադրբեջանի հաղթանակները` Թուրքիայի հաղթանակներն են, իսկ Թուրքիայում օգոստոսի 30-ին նշվող հաղթանակի օրը նաև տոն է Ադրբեջանում:

Ամեն տարի Թուրքիան օգոտոսի 30-ին նշում է Դումլուփընարում անկախության տարած հաղթանակը որպես Հաղթանակի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել