Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 30-31-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում այրվել է 1000 քմ, Սարալանջի պողոտայում 300 քմ, Եղվարդի խճուղում՝ «10+10» հրաձգարանի մոտակայքում 1500 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել