4570Կիրակի օրը Լոնդոնի Նոթինգ-Հիլլ շրջանում մեկնարկած կարիբյան ամենամյա կառնավալի առաջին օրը ոստիկանությունը ձերբակալել է մոտ 100 մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Սքոթլանդ Յարդի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մասնակիցների մեծ մասը ձերբակալվել է թմրանյութերի օգտագործման և տարածման, ինչպես նաև զենք կրելու, կողոպուտի, սեքսուալ բնույթի հանցագործությունների, հասարակական կարգը խախտելու համար:

Ոստիկանությունը առգրավել է «ծիծաղաբեր գազով» 350 բեռնարկղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել