Lurer.com–ը գրում է.

Բրիտանացի նկարիչ Սթիվ Քաթսը մի շարք պատկերազարդումներում եւ անմիացիոն ֆիլմերում ցույց Է տվել, թե, իր կարծիքով, ինչ տեսք ունեն արդի հասարակության ներկայացուցիչները: The Metro հրատարակությունը, որտեղ հրապարակվել են գործերը, ընդգծել Է, որ նկարները դեպրեսիվ տպավորություն են գործում, իսկ դրանցից մի քանիսն Էլ կատարյալ «դժոխք» Է համարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարազարդումներից մեկի վրա պատկերված Է զոմբիների ամբոխ՝ շարժական հեռախոսները ձեռքներին: «Մարդկության համար խաղն ավարտված Է»,- ասված Է նկարի տակ արված գրությունում: Մեկ այլ նկարում պատկերված Է կոստյումով առնետ, որն ընկել Է թակարդը: Ականատի կողքին ամրացված Է պիտակ՝ «Երջանկություն. Դեպի այս կողմը» մակագրությամբ, իսկ թակարդում պանրի փոխարեն 100 դոլար Է դրված:

Սթիվ Քաթսը ներկայում աշխատում Է Լոնդոնում: Նա համագործակցել Է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Google-ը, Reebok-ը, Magners-ը, Kellogg՛s-ը, Virgin-ը, Nokia-ն, Sony-ն, Bacardi-ն եւ Toyota-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել