«Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, ովքեր ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում։

Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիղ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը։ Ի դեպ. Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է. որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել