Մեծ Բրիտանիայի գիտնականները պնդում են, որ աշխատող կանայք և աղջիկները միանշանակ նվազեցնում են իրենց հղիանալու շանսը, հայտնում է mignews.ru-ն:
Երկար ժամանակ նրանք հետևել են տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող 33 տարեկանից բարձր կանանց: Նրանցից շատերը կրել են բացասական «բագաժ» (ծխախոտ, ալկոհոլիզմ, ավելորդ քաշ):
Հետազոտողները վերլուծել են փաստերը և իմացել, որ աշխատանքը` մասնավորապես աշխատանքի սթրեսային պայմանները, նվազեցնում է հղիանալու շանսը: Իսկ չաշխատող կամ ավելի հանգիստ աշխատանքով զբաղվող կանայք հղիանում են ավելի հաճախ:
Դա բացատրվում է մայրական օրգանիզմում առաջացող սթրեսի հորմոններով, որոնք բացասաբար են ազդում ապագա երեխայի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



