Tert.am-ը գրում է.
Tech Insider ռեսուրսը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «խլել է» առաջատարությունը ամերիկացի երգչուհի Բեյոնսեից Instagram-ում:
Ըստ աղբյուրի` այսօր Քիմի հետևորդների թիվը այդ սոցցանցում գերազանցել է Բեյոնսեի հետևորդների թվին: Մեկ գիշերվա ընթացքում Քարդաշյանի երկրպագուների թիվը Instagram-ում հասել է 44,005,604-ի:
Այժմ Բեյոնսեն երկրորդն է` 43,935,648 հետևորդով: Աղբյուրի ձևակերպմամբ՝ Բեյոնսեն այլևս «Instagram-ի թագուհին չէ»:
Աղբյուրը նշում է, որ վերջին մի քանի շաբաթներին հետևում է այս երկու գերաստղերի հետևորդների թվի փոփոխությանը, և Քիմը մեծ տեմպերով ավելի ու ավելի շատ հետևորդների ներգրավում է գրանցում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/24/kimk-beats-beyonce/1772015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել