100 տարի առաջ գուցե ՀՅԴ-ն ծառայում էր ազգային շահերին, չհաշված դավաճանական մեծ կամ փոքր բազմաթիվ դրսևորումներ, բայց այսօր, հատկապես՝ այս հայտարարությունից հետո, համոզվեցի, որ ՀՅԴ-ն ավելի վատն է, քան ՀՀԿ-ն: Սրանց նմանները դարձել են պառազիտ մեր ազգի մեջ և խմում են մեր ազգի արյունը՝ բացականչելով` «Դաշնակ չես, ուրեմն հայ չես» և այլն: 100 տարի առաջ գողացաք Առաջին Հանրապետության ոսկիներն ու ողջ գանձարանը թալանեցիք, իսկ այսօր Երրորդ Հանրապետությունից ի՞նչ պիտի գողանաք, առանց այն էլ թալանված ժողովրդից: Արդեն կարևոր չի, թե ինչ կմտածեն կամ կգրեն շարքային և մեծամասամբ ազնիվ դաշնակցականները, բայց ասում եմ ձեզ, եթե համաձայն չեք ինձ հետ, ուրեմն վերացրեք սրանց ձեր միջից՝ վերականգնելով ազնիվ Դաշնակցականի բարի համբավը կամ էլ պիտի սերունդների մեջ հավերժ կրեք ծախու դավաճանի պիտակը:



