Panorama.am-ը գրում է.
«Չգիտեմ՝ որտեղից է առաջացել այն ձևակերպումը, թե սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա: Մենք այդ պահանջն ունեցել ենք 25 տարի: 25 տարի պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում ձևավորվի հավասարակշռված իշխանություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, բազմիցս հայտարարել են՝ Հայաստանում առկա պրոբլեմների հիմքը քաղաքական է. «Գործող համակարգը մենիշխանություն ծնող, մենիշխանության տանող համակարգ է: Թիվ մեկ հարցն էր՝ ազատվել այդ համակարգից: Դրա համար առաջարկել էինք անցում կատարել խորհրդարանական համակարգի, որպեսզի ունենանք իշխանության ապակենտրոնացում, ազատվենք մենիշխանությունից»:
Ա. Ռուստամյանի խոսքով, Հայաստանում առկա խնդիրները ծագել են նաև նրանից, որ երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն ընտրությունների միջոցով:
«Այսինքն, ամենամեծ ձեռքբերումները, որ մենք կունենանք այս նախագծով, առաջին` փոխում ենք համակարգն ու Հայաստանում այլևս մենիշխանություն չի կարող լինել, երկրորդ` մենիշխանության հիմքում դրված էր, որ ընտրություններում հաղթող ուժը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում սա բացառվում է: Պարտվողերն ունենում են իրենց ներկայացվածությունը Ազգային ժողովում, ինչը ապահովում է ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարևոր պահանջը»,- մանրամասնեց Ա. Ռուստամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



