Օգոստոսի 18-ից, երբ Դիարբեքիրում հայտարարվեց ռազմական դրություն, Սիլվան թաղամասում սկսեցին խրամատներ փորել և բարիկադներ կառուցել PKK-ի երիտասարդական կառույցի շուրջ: Այսօր՝ ժամը 14:00-ին, թուրքական զինուժը զինվորական զրահապատ մեքենաներով, ծանր տեխնիկայով մտել է այդ թաղամասը և կրակի տակ առել ողջ թաղամասը: Մինչ հատուկ ռազմական գործողությունը ռազմական ղեկավարությունը թաղամասի բնակչությանը թռուցիկների միջոցով զգուշացրել էր, որ լքեն իրենց բնակարանները՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Բնակչության մի մասը լքել էր իրենց տները, մի մասն էլ հավաքվել էր թաղամասի մզկիթի մոտ՝ այդպիսով կենդանի պատ կազմելով և փակելով ռազմական տեխնիկայի մուտքը թաղամաս: Սակայն թուրքական բանակն առանց վարանելու սկսել է կրակ բացել: Դիարբեքիրի նահանգապետը և մզկիթի մոլլան դիմել են թուրքական զինուժի ղեկավարությանը, որպեսզի դադարեցնեն կրակը, որպեսզի կարողանան դուրս բերել խաղաղ բնակչությանը: Առայժմ կրակը դադարեցված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել