Քանյե Ուեսթը փորձում է դստեր համար լավ ապագա ապահովել: Էկրանին դստեր առաջխաղացումը Քանյեն որոշել է սկսել «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուից: Ուեսթը երազում է, որ իր փոքրիկը ռեալիթի շոուի մշտական աստղ դառնա, նաև պնդում, որ իր դստեր հոնորարներն ավելի բարձր լինեն, քան շոուի մյուս մասնակիցներինը, ներառյալ` Քիմի մայրիկինը:
«Քանյեն շատ լուրջ է տրամադրված, ինչի մասին տեղեկացրել են Քարդաշյանների բոլոր հարազատներին: Եթե նրա պայմանը` կապված էկրանին դստեր վճարի բարձրացման հետ, չբավարարվի, ապա Նորթն ամենևին էլ շոուի մասնակից չի լինի»,- ասել է աղբյուրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



