Կարկուտից տուժած արմավիրցիներն ակնկալում են կառավարության աջակցությունը (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Արմավիրի մարզում Շենիկ, Բաղրամյան, Մյասնիկյան, Բագարան, Կողբավան համայնքներում 1 ժամ տեղացած կարկուտն ու հորդառա անձրևը՝ քամու ուղեկցությամբ, գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է ձմերուկի և խաղողի բերքը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Օգոստոսի 22-ին տեղացած կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով, մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը:  Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10- 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա: Գյուղապետ Կորյուն Մինասյանի խոսքով, կարկուտից ամբողջովին վնասվել է մոտ 700 հեկտարը, վնասվել են ոչ միայն ցանքատարածություններն ու այգիները, այլ նաև բնակելի տներ, տանիքներ:

Շենիկում տեղակայված է 6 հակակարկտային կայան, որոնք գործում են, սակայն Մինասյանի կարծիքով, գյուղում ևս 6 կայան է անհրաժեշտ, որպեսզի մեղմվի կարկուտի վտանգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել