Tert.am-ը գրում է.
Աղթամարի Սուրբ Խաչ վերակառուցված հայկական եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղարկվել է։
Այդ մասին հաղորդել է Պոլսո հայոց պատրիարքարանը։
«Այս տարի սեպտեմբերի 6-ին դեպի Աղթամար նախատեսված ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել։ Հայոց պատրիարքարանը, հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչություններն ու գրանցված զոհերը, Վանում և հարակից շրջաններում անվտանգության խնդիրներ չառաջացնելու նպատակով ամենամյա ուխտագնացությունն ու պատարագը հետաձգել է»,-ասված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերակառուցումից ու վերաբացվելուց հետո այս եկեղեցում պատարագ տեղի էր ունենում տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնին։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/24/akhtamar/1771755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել