Image result for ոստիկանն ապտակել է պապիկինՀենց նոր կարդացի, որ ոստիկանը ներողություն է խնդրում, որ ապտակել է իրեն քֆուր անող պապիկին... Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ էս քայլին նա չի դիմել կամավոր (ի՞նչ տղա, որ տենց բան անի), ես վստահ եմ, որ տղեն տենց ա արել, որ չդատվի կամ էլ չկորցնի գործը, որով տուն ա պահում... 
Ու ես խոսքս ուղղում եմ նման քայլի դրդած պաշտոնյաններին. «Սխալ ա, ժողովուրդ.... Սխաաալ ա, մի արեք սենց... Ախր պիտի ոսկե միջին պահեք, ոչ թե նենց անեք, որ իրեն «ակտիվիստ» կոչող ամեն չստացված հելնի, նստի օրենքի ու օրինապահի գլխին.... Ձեզ թվում ա՝ էս քայլից հետո դուք կարաք որևէ ակտիվիստին կարգի հրավիրե՞ք կամ սրանից հետո ստիպեք՝ հարգի ոստիկանի՞ն, առըըը հաաա ձեզ, թե կկարողանաք, հիմա պատկերացնում ե՞ք՝ էն մենակ ՖԲ-ում ինչ-որ նկարներ դնող ակտիվիստ կոչեցյալների լեզուն ոնց կերկարի, գոնե ջոգում ե՞ք՝ ինչ եք անում։ Ինչի՞ էլի։ Ոստիկանը խփել ա, կա օրենք, կան պատժի տեսակներ, թող օրենքի սահմաներում իր պատիժը կրի, ու մի մոռացեք նույն օրենքի սահմաններում պատժել «պապիկ» կոչեցյալին։
Հարգելինե՛րս, ձեր ձևական եվրոպական ստանդարտները կվնասեն ձեզ, պահպանեք ոսկե միջինն ու օրենքի շրջանակներում արեք ձեր գործը, թե չէ «կներես»-ը քաղաքական կամ օրենսդրական կատեգորիա չէ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել