Բարաք Օբաման՝ նախագահ դառնալուց հետո 1100 ժամ անցկացրել է գոլֆ խաղալովArmlur.am-ը գրում է.

Բարաք Օբաման, ինչ 2009 թ-ին դարձել է ԱՄՆ նախագահ, շուրջ 1100 ժամ անցկացրել է գոլֆ խաղալով: Այս մասին կիրակի օրը հայտնել է CNN հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ պետության ղեկավարը 247 գոլֆի պարտիա է խաղացել տարբեր մրցակիցների հետ:

Այսպես, օրերս նրա մրցակիցն է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով ուղեկցել է Օբամային Ատլանտյան օվկիանոսում Մարտաս-Վինյարդ կղզում հանգստի ժամանակ: Իր երկշաբաթյա հանգստի ժամանակ, ինչպես հայտնում է СВС հեռուստաալիքը, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գոլֆի 9 պարտիա է խաղացել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել