Panorama.am-ը գրում է.
Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՅԴ-ի համար հաջորդ կարևորագույն խնդիրն է լինելու ընտրական համակարգի հաստատումը և այն մեխանիզմների բացառումը, որոնք տեղի են ունեցել նախկին ընտրությունների ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Շարունակելու ենք աշխատելը: Մեծամասնական ընտրակարգը հանելն էական նշանակություն ունի նորմալ ընտրություններ անցկացնելու հարցում, հսկայական քայլ է, բայց դեռ վիթխարի անելիքներ ունենք»,- ասաց նա:
Ա. Վարդանյանի խոսքով, Դաշնակցության համար ամենակարևոր քայլն այնպիսի ընտրական համակարգ ունենալն է, որպեսզի իսկապես Հայաստանում անցկացվեն քիչ թե շատ, հնավորինս, առավելագույնս նորմալ ընտրություններ. «Մեր պետության համար առանցքային խնդիր է»:
Ըստ նրա, նման ընտրություններ անցկացնելու համար որոշակի հիմքեր սահմանադրության փոփոխությամբ դրվում են՝ կապված ԿԸՀ անկախության, ինքնուրույնության, ընտրվելու ձևի հետ, որտեղ ընդդիմությունն էական դերակատարում ունի:
Ա. Վարդանյանն ասաց, որ մեծամասնական ընտրակարգը հանելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի իշխանական լծակների, փողի հնարավորինս զսպումը, ընտրացուցակներից Հայաստանից բացակայողների գործոնի բացառումը: Նա համոզված է՝ այս խնդիրները լուծելու դեպքում Հայաստանում տեղի կունենան նոր որակի ընտրություններ:
«Եթե իշխանությունը կամ Հանրապետական կուսակցությունը փորձելու է «Ընտրական օրենսգրքով» այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք մի կուսակցությանը տալու են ինչ-որ առավելություններ, դրա դեմ կռվողը, պայքարողն առաջինը մենք ենք լինելու: Պետք է լինի հավասար հնարավորություններ»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



