ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասինLife.panorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, որոշ մանրամասներ է հայտնում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջից, օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում, իր հարևանությամբ բնակվող անհայտ անձինք կնոջ հետ բարձր խոսելու համար իրենց տան դիմաց վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը, Վ. Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ վիճաբանության ժամանակ ամուսնուն ծեծի ենթարկող անձինք մարմնական վնասվածքներ են պատճառել նաև իրեն:

Համապատասխան հարցմամբ ստացվել է 14.08.2015թ. Կարինե Գասպարյանի և Վ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի ձայնագրությունները, որի զննությամբ պարզվել է, որ 1-02 ծառայություն զանգելով Կ. Գասպարյանը հայտնել է, որ սկեսուրն իրեն ծեծի է ենթարկել, իսկ դրսում մարդիկ հավաքվել են իրեն պաշտպանելու համար ու կռիվ են անում: Դրանից 4 րոպե անց 1-02 ծառայություն է զանգահարել Վահան Մարտիրոսյանը և հայտնել, որ զինված հարձակվել են իր տան վրա, պահանջել է ոստիկանության միջամտությունը:

Ամուսինների հակասական ահազանգերի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Մարտիրոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որից հետո խոսակցությանը միջամտել են հարևանը և վերջինիս հյուրը: Այդ անձի պահվածքից հասկացել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և պահանջել է չխառնվել իր անձնական գործերին, սակայն տվյալ անձը մոտեցել է իրեն, հայտնել, որ ցանկանում է հարթել իրենց խնդիրները: Այդ անձը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամ, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Նրա հետ վեճից և դուրս հրավիրելուց հետո իրեն է մոտեցել նախ հարևանի տղան, իսկ հետո` նաև մյուս հարևաններից մի քանիսը և իրեն հիշեցնելով իր հասարակական-քաղաքական գործունեությունից որոշ դրվագներ, քաշքշուկ են հրահրել, որի ժամանակ դիտավորյալ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև, նշված անձինք վիճաբանության մեջ են մտել և մարմնական վնասվածքներ են պատճառել նաև կնոջը՝ Կարինե Գասպարյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել