News Georgia-ի փոխանցմամբ՝ Կրցանիցիսիում (Թբիլիսիի մոտ) օգոստոսի 27-ին կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը։ Այդ մասին շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
«Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատմությամն մեջ կարևոր էջ կգրվի օգոստոսի 27-ին։ Եվ դա միայն սկիզբն է։ Վերջին ամիսներին մենք ունենք նմանատիպ մի շարք միջոցառումներ։ Մենք բացելու ենք բազմաթիվ կետեր, որոնք նախատեսված են ուելսյան փաթեթով։
Վրաստանը պատրաստ է բոլորին ցույց տալ, որ պատրաստ է հնարավորինս արագ ու որակյալ կատարել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողվում ստանձնած պարտավորությունների իրագործումը»,-ասել է նա։
Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացման հարցը հաստատվել է 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Կենտրոնի բացման հետ կապված՝ օգոստոսի 26-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։