Սեպտեմբերի 1-ը` իսկական չարչարանք ծնողների համարLife.panorama.am-ը գրում է.

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ծնողներին հորդորում է ուսումնական տարվա մեկնարկին նախատեսված գնումները կատարել ճիշտ խանութներից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետն ասաց, որ ըստ իրեն՝ վերջին շրջանում առևտրի մի շարք մեծ կենտրոններ գնային ճկուն քաղաքականություն են վարում, ուստի և պետք է օգտվել նրանց մարկետինգային քաղաքականությունից:

Նա միաժամանակ նշեց, որ ինչպես բոլոր, այս շուկաներում նույնպես՝ թանկացում է նկատել, պատճառը՝ փոխարժեքի տատանումներն են: Այսպես, եթե անցյալ տարի նույն այս օրերին մեկ դոլարը գնվում էր 410 դրամով, այսօր արդեն մեկ դոլարը գնվում է 480, երբեմն նաև՝ 482 դրամով: Հիմնական գնաճն, Վ.Խաչատրյանի, մանրածախ խանութներում է նկատվում:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ անդրադառնալով սեպտեմբերմեկյան առևտրին, նշեց, որ թեև սեպտեմբերի 1-ը տոն է, բայց մեզ մոտ այն ոչ թե տոն է, այլ իսկական չարչարանք ծնողների համար: 

«Եթե համեմատենք միջին աշխատարվարձը, և նկատենք, որ որպես կանոն ընտանիքում աշխատում է մեկ հոգի, իսկ ինչպիսին է սպառողական զամբյուղը, եթե բաժանենք միջին աշխատավարձը չորս հոգու միջև, կտեսնենք, որ ամեն մեկի համար ապահովված չէ նույնիսկ նվազագույն ապառողական զամբյուղը: Այդ վիճակում մարդիկ տագնապի մեջ են ընկնում: Դրան գումարվում է նաև գների աճը»,- ասաց Ա.Պողոսյանը:

Արմեն Պողոսյան անդրադարձավ նաև գնվող ապրանքի որակին: Անորակ են հատկապես Չինաստանից ներկրված դպրոցական պայուսակները: 

«Դրանք չարիք են սպառողների համար»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ապրանքների որակի ու պարտադիր սերտիֆիակացման խնդրին, Ա.Պողոսյանն ասաց, որ ներկրվող ապրանքները պահեստից վաճառասրահ գալու ճանապարհին է միայն սերտիֆիկատը դառնում պատրադիր: Պարտադիր հավաստագիր պահանջում են միայն առևտրի կետերում: Մինչդեռ սպառողների իրավունքի պաշտպանի համոզմունքով, երաշխավորված ապրանք պետք է ներկրվի հենց սահմանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել