Tert.am-ը գրում է.
Ռուսաստանն այսօր Ուկրաինային է վերադարձրել ավելի քան 850 տոննա միրգ և բանջերեղեն՝ կարանտինի կանոնները խախտելու պատճառով: Դա կազմում է մեկ շաբաթում ներմուծված ընդհանուր ծավալի 16.5%-ը, հայտնում է Комсмольская правда-ն:
Նշվում է, որ բացակայել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացվել է ոչ ամբողջական և սխալ տեղեկություն ապրանքների ծագման մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է պարենային ապրանքների ներմուծումն ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից, Նորվեգիայից և Ավստրալիայից։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/24/russia/1771529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



