Ապօրինի որս... 57,6 հազ.դրամի վնաս՝ շրջակա միջավայրինPanorama.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 380,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 57,6հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել