Toneto.net-ի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կանոնավորապես զբաղվում են սպորտով, սկսում են աշխարհն ավելի դրականորեն ընկալել։ Փորձարկմանը մասնակցել է 66 կամավորական, որոնց ցուցադրել են մուլտֆիլմեր, որոնցում մարդիկ ընդառաջ են գալիս հանդիսատեսին։
Դրանից առաջ նրանց մի մասը զբաղվել է սպորտով, մասնավորապես՝ վազքով։ Պարզվել է, որ մարդկանց այդ հատվածը տեսանյութում պատկերված ֆիգուրը չի ընկալել որպես սպառնալիք։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո նրանք հայտարարել են, որ ֆիգուրը հեռանում է հանդիսատեսից, մինչդեռ փորձից առաջ նրանցից շատերը կարծել են, որ ֆիգուրը շարժվում է հենց իրենց վրա և իր հետ վտանգ է բերում։
Այդպիսով, կանոնավոր մարզումներն օգնում են մարդկանց ավելի դրականորեն ընդունել աշխարհը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել