2015 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանը նշում է իր 2897-րդ տարեդարձը, ու այդ տոնական առիթով առաջին անգամ Հայաստանում անց է կացվելու միջազգային վազքի կիսամարաթոն` Երևանի կիսամարաթոնը։
Կիսամարաթոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ ֆիթնես», «Austrian Airlines»-ի կողմից, Կոնվերս Բանկի, մի շարք ընկերությունների և Հայաստանի վազքի ակումբների հետ համատեղ։ Կիսամարաթոնի տեղեկատվական գործընկերն է Panarmenian Media Group հոլդինգը։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ ֆիթնես» ակումբը։
Այս պահի դրությամբ արդեն հայտնի է, որ իրենց մասնակցությունը հաստատել են շուրջ 2000 սիրողական ու պրոֆեսիոնալ վազորդներ, սպորտսմեններ ու մշակութային գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր պետություններից։ Տեղեկացնենք նաև, որ Երևանի կիսամարաթոնի ուղին հավաստագրված է AIMS (Մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից, և այն, սկսվելով Հանրապետության հրապարակից, անցնելու է Երևանի տարբեր տեսարժան վայրերով։
Մրցույթին կարելի է մասնակցել ամբողջ ընտանիքով, քանի որ մրցույթը կանցկացվի 4 տարբեր՝ 21 կմ, 10կմ, 2 կմ և 1 կմ մանկական վազք մրցատարածություններում:
Կիսամարաթոնը հայտարարել է դրամական պարգևների ֆոնդ։
21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ կստանան հետևյալ դրամական պարգևները.
- 1-ն տեղ – 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
- 2-րդ տեղ – 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
- 3-րդ տեղ – 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
10 կմ մրցույթի հաղթողներ կանայք և տղամարդիկ կստանան.
- 1-ն տեղ – 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
- 2-րդ տեղ – 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
- 3-րդ տեղ – 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
21 կմ մրցավազքում տարիքային խմբերի հաղթողները, ինչպես նաև 2 կմ և 1 կմ մանկական վազքի հաղթողները կստանան արժեքավոր նվերներ Երևանի կիսամարաթոնի հովանավորների կողմից։
Նշենք նաև, որ անկախ ցուցաբերած արդյունքներից՝ բոլոր մասնակիցները կստանան Երևանի կիսամարաթոնի վազքի շապիկներ ու հուշամեդալներ, ինչպես նաև կապահովվեն անհատական ժամանակաչափերով՝ անհատական արդյունքի ճշգրիտ որոշման համար։
Այս մեծ տոնին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաչափ www.armeniamarathon.org/registration էջում։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ [email protected] հասցեով և 098186168 հեռախոսահամարով։ Գրանցվել կարելի է մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը:



