Tert.am-ը գրում է.
«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը, ովծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, շաբաթ-կիրակի օրերին գտնվել է կայուն ծանր վիճակում, և այսօր պարզ կդառնա` նրան հնարավո՞ր է առաջիկա օրերին վիրահատել, այս մասին Tert.am-ին հայտնեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը։
«Վիրահատության համար անհրաժեշտ է, որ նրա վիճակն ավելի կայունանա»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Խոցանյանը գտնվում է Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում և ունի դիմածնոտային համակարգի վնասվածքներ, դիմային ոսկրերի կոտրվածքներ, նրա մոտ առկա է գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/08/24/varazdat/1771393
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



