Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ մագնիումը մեզ դարձնում է ավելի խելացի։ Վերջին տասնամյակում անցկացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մագնիումն ունակ է ազդել մարդկանց ինտելեկտուալ պոտենցիալի վրա։ Սակայն միայն հիմա է սկսվել այդ տվյալների ստուգման նպատակով կլինիկական փորձերի անցկացումը։
Ամերիկյան Magceutics ընկերությունը մշակել է Magtein, որը մեծացնում է մագնիումի իոնների կենտրոնացումն ուղեղում։ Այդ պրեպարատի փորձարկման ընթացքում մասնագետները մտադիր են պարզել, թե արդյոք այն նվազեցնո՞ւմ է տագնապն ու բարելավո՞ւմ է քունը, հիշողությունը, ուղեղի ճանաչողական գործառույթը։
Magtein-ի առաջին փորձարկումն անցկացվել է ընդամենը 50 կամավորների վրա, ինչը քննադատներին առիթ է տվել կասկածել փորձի արդյունքների հավաստիությանը։ Մասնագետների խոսքերով՝ Magtein-ն ունակ է բարելավել հիշողությունն ու ավելի արդյունավետ դարձնել ուղեղի աշխատանքը։



