Թուրքիայի ներկայիս ներքին ռազմաքաղաքական կյանքն ամենաիդեալական, մեզ համար ձեռնատու տարբերակն է: Նախ՝ տևական անկայուն վիճակը թույլ չի տա՝ այն տեմպերով զարգանա Թուրքիան, որով մինչ այժմ զարգանում էր: Ռազմա-ահաբեկչական գործոնը խթան կհանդիսանա, որպեսզի Նախիջևանից Իգդիր բնակություն հաստատած ազերիները մեկընդմիշտ լքեն քրդերի համար խոցելի Իգդիրը և ոչ միայն Իգդիրը: Ինչպես նշեցի, գոնե հարավ-արևելյան շրջանները, որն ընդգրկում է Արևմտյան Հայաստանի զգալի մասը, տևական ժամանակ զարգացում չի ապրի և անընդհատ խնդիրներ կառաջացնի Անկարայի համար: Իսկ եթե ներքին ռազմաքաղաքական կյանքը երկար պահպանվի, ապա չի բացառվում, որ քրդերը փորձեն հայերի հետ դուրս գալ կապի: Ներկայիս վիճակը ձեռնտու է նաև նրանով, որ Քուրդիստան կամ Քրդստան պետությունն առայժմ չի ձևավորվի մեր պատմական հայրենիքի հողերի վրա:



