1150925038Բեյրութի կենտրոնում ոստիկանության և ցուցարարների բախումների ժամանակ զոհվել է 1 ակտիվիստ։ Այս մասին հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը։

Լիբանանյան Կարմիր խաչը դաշտային հիվանդանոց է բացել։ Այն օգնություն է ցուցաբերել ավելի քան 200 մարդու, 40-ից ավելին հոսպիտալացվել են։

Ցուցարարները պահանջում են կառավարության, հատկապես ՆԳ և բնապահպանության նախարարների հրաժարականը՝ կապված ստեղծված ճգնաժամի հետ, որի հիմքում ընկած են աղբահանության և ուտիլիզացման հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել