Tert.am–ը գրում է.

Լիբանանի մայրաքաղաքում փողոցային անկարգություններ են սկսվել՝ քաղաքի փողոցներում աղբի կուտակումից դժգոհ ցուցարարները բախման մեջ են մտել ոստիկանության հետ:

Դրա հետևանքով վիրավորվել է մոտ 30 մարդ, հաղորդում է Russia Today-ը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ: 

Ցուցարարների նախնական պահանջը, որը եղել է շրջակա միջավայրի պահպանության նախարարի հրաժարականը, փոխվել է նոր պահանջով: Այժմ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: 

Մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունն առաջացրել է քաղաքի փողոցներում աղբի կուտակումը: Բեյրութի գլխավոր աղբանոցը փակվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն իշխանությունները մինչև հիմա չեն գտել դրան փոխարինող այլ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել