krasivyye-foto-interyerov-gostinikh-komnat_18realty.vesti.ru-ն առաջարկում է 5 խորհուրդ, թե ինչպես հյուրասենյակը ավելի գեղեցիկ դարձնել:

Առաջին խորհուրդ. կրակ: Բուխարին հյուրասենյակի ինտերիերի հոգեբանական հիմքն է: Բուխարիում վառվող կրակը ձգողական հատկություն ունի և ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ:

Խորհուրդ երկրորդ. ջուր: Ակվարիումը հանգստացնում է, թուլացնում և ստեղծում տանը գտնվելու զգացողություն: Ակվարիումի տեղը պետք է ընտրվի տան նախագծի ժամանակ: Պատի մեջ տեղադրված ակվարիումը կարող է դառնալ մշտապես փոփոխվող կենդանի արվեստի ստեղծագործություն:

Խորհուրդ երրորդ. լուսավորություն: Սենյակի լուսային լուծումը կոչված է տարբեր գործողությունների ժամանակ ստեղծելու տարբեր լուսավորություն: Անհրաժեշտ է ստեղծել լույսի ինտենսիվությունը կարգավորելու հնարավորություն: Պետք է լինեն նաև լույսի տեղական աղբյուրներ, օրինակ՝ նկարների և արձանների հավաքածուների մոտ և այլն:

Խորհուրդ չորրորդ. արվեստի նմուշներ: Արվեստի նմուշները ձեր հյուրասենյակը կդարձնեն եզակի և յուրօրինակ: Դա կարող է լինել հնաոճ բազմոց, տատիկի հին պահարանը, ոչ ստանդարտ ջահ, հեղինակային գծանկար և այլն:

Հինգերորդ խորհուրդ. ֆակտուրա: Գիպսե զարդաքանդակը առաստաղին կամ պատին ճիշտ լուսավորության դեպքում գեղեցիկ տեսք կհաղորդեն սենյակին: Իսկ թավշի և մետաքսի համադրությունը կահույքի փայտե մասերի հետ սենյակին կհաղորդի ճոխության և նրբագեղության մթնոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել