Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանի մեկնարկային տուրում ավարտվել են ևս 7 հանդիպումներ:
Խաղային օրը մեկնարկեց «Յուվենտուս» – «Ուդինեզե» խաղով: Թուրինյան ակումբը մեկնարկային տուրում սայթաքեց սեփական հարկի տակ՝ նվազագույն հաշվով պարտվելով մրցակցին: Միակ գոլի հեղինակը դարձավ Սիրիլ Թերյոն:
«Ֆիորենտինա»-ն հյուրընկալել էր «Միլան»-ին և վստահ հաղթանակ տոնեց: Առաջին խաղակեսում արդեն 10 հոգով մնացած «Միլան»-ի դարպասը գոլեր խփեցին Ալոնսոն և Իլիչիչը:
«Էմպոլի»-ն 1:3 հաշվով պարտվեց «Կիևո»-ին, «Սասուոլո»-ն 2:1 հաշվով հաղթեց «Նապոլի»-ին, «Պալերմո»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ջենոա»-ի նկատմամբ, «Ֆրոսինոնե»-ն 1-2 հաշվով պարտվեց «Տորինո»-ին:
«Սամպդորիա»-ն 5:0 հաշվով առաջին խաղակեսից հետո հաղթում էր «Կարպի»-ին՝ առաջնության նորեկին, բայց մրցակիցը կարողացավ երկու անգամ գրավել տանտերերի դարպասը:
«Ինտեր»-«Ատալանտա» խաղում գոլ խփվեց միայն 94-րդ րոպեին: Ստեֆան Յովետիչը Ա Սերիայի առաջին խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Յուվենտուս»-«Ուդինեզե»՝ 0:1 (Թերյո 78՛)
«Պալերմո» – «Ջենոա»՝ 1:0 (Էլ-Կապուրի 90+1՛)
«Էմպոլի» -«Կիևո»՝ 1:3 (Սապոնարա 7՛ – Մեգիորինի 55՛, Բիրսա 60՛, Պալոսչի 63՛)
«Սասուոլո» – «Նապոլի»՝ 2:1 (Ֆլորո 32՛, Սանսոնե 84՛ – Համսիկ 3՛)
«Ինտեր» – «Ատալանդա»՝ 1:0 (Յովետիչ 90+3՛)
«Ֆիորենտինա» – «Միլան»՝ 2:0 (Ալոնսո 38՛, Իլիչիչ 56՛)
«Սամպդորիա» – «Կարպի»՝ 5:2 (Էդեր 14՛, 33՛, Մուրիել 21՛, 31՛, Ֆերնանդո 37՛ – Լացարի 38՛, Մատոս 87՛)