Tert.am–ը գրում է.

Նեպալի զբոսաշրջության նախարար Կրիպասուր Շերպան զբոսաշրջիկների համար բացել է Էվերեստ լեռան մուտքը առաջին անգամ ապրիլին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով 19 լեռնագնաց է մահացել, գրում է ТАСС-ը:  

Ճապոնացի լեռնագնաց Նոբուկազու Կուրիկին կդառնա առաջինը, ով կփորձի հաղթահարել Էվերեստ լեռը նոր սեզոնի բացվելուց հետո: Շերպան Կատմանդուում տեղի ունեցած արարողությանը զբոսաշրջիկին լեռը բարձրանալու թույլտվություն է տվել:  

«Իմ մագլցման հիմնական նպատակը ցույց տալն է, որ Նեպալն անվտանգ է զբոսաշրջիկների համար անգամ երկրաշարժից հետո»,- ասել է լեռնագնացը:  

Ողջ սեզոնին Էվերեստը փակելու մասին որոշումը կայացվել է 2015 թվականի ապրիլին Նեպայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4,3 հազարը, վիրավորվել է 8 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել