Lurer.com–ը գրում է.
Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել փայթյուն. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պայթել է «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1966 թ. ծնված Հ. Ե.-ը, ով տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=196424&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



