Էրդողանն անցել է նոր ռազմավարության կամ խաղի մեջ է բերում պլան Բ կամ Գ-ն: Այսպես, նա որոշել է հարավարևելյան շրջաններում պարենային ապրանքները թանկացնել: Օրինակի համար՝ 50կգ մեկ պարկ ալյուրն արժե 45 լիրա կամ 15 դոլար, իսկ ահա այդ շրջաններում մեկ պարկ ալյուրի գինը հասել է 75 լիրայի կամ 25 դոլարի: Այս թանկացումների ֆոնին արդեն նկատվում է պարենային ապրանքների դիֆիցիտ, որոշ ինքնակառավարման մարմինների համայնքային բյուջեները սառեցվել են, և հնարավոր չէ աշխատավարձեր կամ այլ ֆինանսական շարժ կատարել: Էրդողանը փորձում է զինված պայքարն այս կերպ ծնկի բերել: Տեսնենք՝ որքան կտևեն այս «պատժամիջոցները», և ինչ էֆեկտ կտան դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել