Vistanews.ru-ի փոխանցմամբ` Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ նրա հավատարիմ երկրպագուն երկրորդ տարին անընդմեջ հայտնվել է բեմում և երգչի համար բազմահազարանոց հանդիսատեսի առջև մերկապար է պարել:

Կիրկորովն այդ տեսանյութը դրել է Instagram-ի իր էջում: Միջադեպը գրանցվել է Անապայում: Երբ երկրպագուհին սկսել է մերկապար պարել բեմում, նրան միացել են երգչի պարողները: Կիրկորովի ֆանատի մասնակցությամբ նախորդ տարի ևս նմանատիպ դեպք է տեղի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել