Փաստորեն՝ 21 մլն դոլար հեռուստամարաթոնից։ Լավ արդյունք է։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ ամբողջ տարի մի խումբ մարդիկ հետևները ճղում էին, համոզում Սփյուռքին, որ Հայաստանի համար փող չհավաքեն։ Ոմանք նույնիսկ հատուկ մեկնում էին Ամերիկա, հանդիպում մարդկանց, դասախոսություններ կարդում, թե «Ոչ մի կոպեկ հանցավոր ռեժիմին»։ Շատ լավ հասկանալով, որ եթե իրենց գործունեությունը հաջողվի, ապա ոչ թե «հանցավոր ռեժիմն» է տուժելու, այլ Տավուշի կամ Արցախի հերթական գյուղը կամ շրջկենտրոնը։ Ամենազավեշտալին այն է, որ «ոչ մի կոպեկ [Հայաստանին]» ասողներն իրենք էլ հիմնականում ապրում են արտասահմանից ստացվող դրամաշնորհների հաշվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել