Վաղուց էսքան չէի հուզվել. երևի վաղուց նման հրաշալի աշխատանք չէի տեսել` կարճ, լակոնիկ, բայց միևնույն ժամանակ`լի ասելիքով, հուզականությամբ ու այնքա՜ն իրական... Ընդամենը 12 րոպե, և ամբողջ մարմինդ բռնում է հուզմունքի դողը, կոկորդդ խեղդում է կարոտը, ցավը ու անդադրում երախտագիտությունն ու խոնարհումը երեկվա, այսօրվա ու վաղվա հերոսների հանդեպ: Հավերժ փա՜ռք քեզ, հա՛յ զինվոր, հավերժ փա՜ռք քեզ, հա՜յ կին ու մայր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել