Տարիներ առաջ մի գործ ունեի, երբ կինը մեղադրում էր իր ղեկավարին սեռական ոտնձգությունների համար, ավելին՝ նա անգամ պատռել էր իր շորը՝ ներկայացնելով այն որպես ապացույց: Ամենահետաքրքիրն այն էր, որ աշխատողներից մեկը, որի ձայնը երբեք չէր լսվում, հանկարծ որոշել էր դառնալ աշխատողների պաշտպան և ամեն տեղ հայտարարում էր իրենց ղեկավարի ոչ բարոյական պատկերի մասին (իրականում իրեն պաշտոնն էր հետաքրքրում): Ամբողջ պատմությունն ավարտեց նրանով, որ ղեկավարը ներկայացրեց տեսաձայնագրություն, թե ինչպես է շանտաժ անում այդ կինն իրեն, և ինչպես է նույն այդ կինը պատռում իր վրայից հագուստը: Ղեկավարն այնքան բարոյական մարդ էր, որ ամեն ինչ արեց, որ այդ «կինը» չենթարկվի քրեական պատասխանատվության (արտասահմանցի էր): Երբ ես հարցրեցի նույն «աշխատողին», թե ինչու էր նա իր ղեկավարի վրա «շառ» անում ու «մուտիլովկեք» տարածում, վերջինս առանց վարանելու պատասխանեց. «որպեսզի ինձ նման ազնիվ մարդիկ ևս գնահատվեն»: Մեկ-մեկ մտածում եմ, եթե չլիներ այդ տեսագրությունը, ինչպես կդասավորվեր ղեկավարի, կեղծ կնոջ և ազնիվ աշխատակցի ճակատագիրը, և ինչպես իրենք կներկայացնեին իրենց նույն կոլեկտիվի անդամներին: Եթե մի քանի տեսախցիկ լիներ որոշ բարերարների աշխատավայրերում, ապա կտեսնեիք, թե ինչ «պոռնիկներ են» դրանք, որոնք իրենց ներկայացնում են որպես մեր հասարակության համար մտահոգիչ անձնավորություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել