Image result for կառավարությունՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն պետությունը խթանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը: Այդ քաղաքականության իրականացման բաղադրիչներից է ՀՀ քաղաքացի համարվող, Հայաստանում բնակվող Հայաստանի և նախկին Խորհրդային միության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար ամսական պատվովճարի, ինչպես նաև վարձատրության սահմանումն այն մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի գլխավոր ու ավագ մարզիչների համար, ովքեր ձեռք են բերել ավելի մեծ արդյունքներ, և ում պատվին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:

Այսօր այդ ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության որոշմամբ, որը կխրախուսի մարզիչների և մարզիկների մարզական ակտիվ գործունեությունը, կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, նոր` ավելի մեծ արդյունքների նվաճմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը ՀՀ մարզական ֆեդերացիաները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն են ներկայացնում հավաքական թիմերի հետ աշխատող, բարձր արդյունք ցուցաբերած մարզաձևերի գլխավոր՝ ավագ մարզիչների ցուցակը և տվյալ տարի աշխարհի չեմպիոն դարձած մարզիկների ցուցակը:

Վարձատրություն ստացող մարզիչների և պատվովճար ստացող մարզիկների ցուցակներն ամեն տարի հաստատվում են նախարարի հրամանով: Ըստ հրամանի՝ վարձատրվում են հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, ովքեր հավաքական թիմերի ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով, ում հավաքական թիմերի անդամներն ունեն ավելի բարձր արդյունքներ և ամեն տարի մեդալներ են նվաճում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերում:

Այժմ ՀՀ հավաքական թիմի գլխավոր և ավագ մարզիչներից 16-ը վարձատրվում է: Եվս 28 մարզիկ պարգևավճար է ստանում: Նրանցից են Իսրայել Հակոբկոխյանը, Բենուր Փաշայանը, Արսեն Ջուլֆալակյանը, Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Քրիստինե Նաջարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Յուրի Վարդանյանը, Ալբերտ Ազարյանը և ուրիշներ: 2015թ. պետբյուջեով նշված ծրագրին հատկացվել է մոտ 41 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել