Մինչ մենք նստած ենք մեր տներում, մտածում ենք առօրեական երևույթների մասին, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կապ չունեն մեզ հետ, բայց իրականում հենց մե՛զ են վերաբերվում:
Հենց մեր երկրում տեղի են ունենում տարօրինակ բաներ, ու առողջ բանականությունը հասկանում է, որ այստեղ մի բան սխալ է, սակայն «ձայն բառբառո հանապատի»:
Մեր հարևան երկրներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ինչ-որ իմաստով նաև հայ ժողովրդի ապագան են կանխորոշում, բայց մենք դարձյալ խճճվել ենք սեփական կառուցած ճահճի մեջ և դուրս գալու փորձ իսկ չենք կարողանում անել: Այսօր, իսկ գուցե վաղը կազմաքանդվեն մեր թշնամի երկրները, իսկ մենք դարձյալ ճահճում ենք, մոլորված ու բարոյալքված:
Եվ հատուկենտ անհատներ, որ անհուսությունից վերջին հուսահատական ճիչերն են արձակում, բայց անօգուտ է համընդհանուր նահանջի ճամփին:
Հավատում եմ սակայն, որ պիտի գա այն մեկ սերունդը, որ կհանի մեր մոլորյալ ազգին հին քաղաքակրթությունների կործանման ոլորաններից:



