Ռուսաստանը վատն է Արևմուտքից, Արևմուտքը վատն է թուրք-թաթարական եղբայր հողային գոյացություններից, իսկ այս երեքը միասին վերցրած վատն են Ռուսաստանից: Հետևելով վերոնշյալին՝ պետք է ասեմ նաև ներքին քաղաքական վիճակի մասին` Ս. Սարգսյանը վատն է Լ. Տեր-Պետրոսյանից, Լ. Տեր-Պետրոսյանը վատն է Ա. Բաղդասարյանից, Ա. Բաղդասարյանը վատն է... (այստեղ կարող է լինել ձեր նախընտրած գործող ծախվածը), իսկ այս բոլորը միասին վերցրած վատն են Ս. Սարգսյանից: Նույն կերպ կարելի է համադրել` ՀՀԿ-ն վատն է ՕԵԿ-ից, ՕԵԿ-ը վատն է ԲՀԿ-ից, ԲՀԿ-ն վատն է ՀԱԿ-ից, ՀԱԿ-ը վատն է ՀՅԴ-ից, ՀՅԴ-ն վատն է (այստեղ կարող է լինել ձեր նախընտրած գործող ծախվածը), իսկ այս բոլորը միասին վերցրած վատն են ՀՀԿ-ից:
Հ.Գ. Եվ վերջում պետք է ընդհանրացնեմ` Ո՛չ Արևմուտք, Ո՛չ Արևելք, ո՛չ Հյուսիս, ո՛չ Հարավ, այլ այնտե՛ղ, որտեղ որ Հայոց շահն է՝ խարսխված իրավահավասարության և ազգային սուվերենության վրա:
Ո՛չ ենք ասում այն բոլոր լիդերներին, ովքեր երբևէ պաշտոնավարել են Հայաստանում՝ լինի Ս. Սարգսյան, Լ. Տեր-Պետրոյան, Ր. Հովհաննիսյան, Բաղդասարյան, և այլն: «Հին գվարդիան» պետք է նահանջի՝ իր տեղը զիջելով նո՛ր սերնդին` «Երիտասարդ հայերին»:
Կորչե՛ն այսքան կազմակերպություններն ու կուսակցությունները: Ո՞ւր է այստեղ գաղափարախոսություն` չկա՛: Սրանք բոլորը ծառայում են առանձին` նեղ անձնական շահերի, և հետևաբար կորչե՛ն դրանք բոլորը:
Կեցցե՜ Ազգային շահը, կեցցե՜ Հայաստանը: Սա՛ է միակ գաղափարը, որի շուրջ կարող է համախմբվել հայը, հետևաբար` մեր միակ կուսակցությունը ՀԱՅՆ է ու ՀԱՅԱՍՏԱՆԸ:



