Մի քանի մարդ կա, որոնք փոխել են աշխարհը...

Սթիվ Ջոբսը Էյփլով
Բիլ Գեյթսը իր մայկրոսոֆթով
Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքով
Տրումենը ատոմային ռումբի կիրառման հրամանով

Սթիվ Ջոբսը իր իդեալական ու մինիմալիստական նկրտումներով ստեղծեց Էյփլը, որը այս պահին գրավում է աշխարհը: Մի առիթով Ֆինլանդիայի վարչապետը ասել էր, որ Սթիվ Ջոբսը հարվածեց Ֆինլանդիայի տնտեսությանը: Ինչպես հայտնի է Ֆինլանդիայի տնտեսության մեծ մասը ձևավորվում էր թղթի ու նոկիայի արտադրությամբ, բայց Ipad-ի գործածմամբ թղթի պահանջարկը նվազեց, իսկ Iphoni ի հայտ գալուց Նոկիան զիճեց իր դիրքերը:

Բիլ Գեյթսի Մայկրոսոֆթը շատ արագ տարածվեց ու շատ մատչելի դարձավ մարդկանց համար: Թերևս մարդիկ ամեն տարի սպասում են մայկրոսոֆթի նոր թարմացումներին:

Մարկի Ցուկերբերգը հասանլեի դարձրեց աշխարհը, մարդկանց կապեց իրար հետ: Ներհամալսարանական ցանցի գաղափարը այսօր դուրս է եկել իր բուն նպատակից և հասցրել է մարդկանց համար մի նոր աշխարհ դառնալ:

Ամենատխուրը երևի թե Տրումենի հետ կապված փոփոխություններն են: Օգոստոսի 6-ին 1945 թվականի նրա հրամանով առաջին անգամ ատոմային ռումբ կիրառվեց և մարդիկ միանգամից հասկացան, որ աշխարհը փոխվեց, պատերազմներն էլ կորցրեցին իրենց գրավչությունը: Ատոմային երկրորդ ռումբը Նագասակիին բաժին հասավ Օգոստոսի 9-ին:Միանգամից մահացավ 40.000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել