Թալինի գումարտակի աշխատավարձի վերաբերյալ լուրը գտնվում է Նախարարության ուշադրության կենտրոնում և շուտով կստանա իր լուծումը: Որևէ հաստիքային աշխատավարձի կրճատում չի եղել:Որոշ լրատվամիջոցների կողմից բարձրացած աղմուկն անհիմն է ու սին, որը շահարկվում է որոշ լրատվամիջոցների կողմից՝ վարկաբեկելու պաշտպանության նախարարությունը: Ոչ մի պայմանագրային զինծառայող որևէ հայտարարություն չի արել, և որևէ ԶԼՄին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել: Սա արհեստականորեն ուռճացված լուր է...Պետք է կրկին նշենք, որ Հայկական բանակը բաց է հասարակության առջև և բոլոր խնդիրները մշտապես գտնում են իրենց լուծումը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել