2015 թվականի օգոստոսի 1-ից 9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվում է Ֆուտզալի Եվրոպական համալսարանական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է ֆուտզալի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը: 2015 թվական օգոստոսի 2-ին տեղի ունեցավ մրցաշարում մեր թիմի առաջին հանդիպումը Ֆրանսիայի Լիոնի Կլաուդ Բերնարդ համալսարանի թիմի հետ, որն ավարտվեց 3:3 հաշվով: Իբրև ՀՊՏՀ երկարամյա դասախոս, Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն և Կառավարման ֆակուլտետի նախկին դեկան՝ ինձ համար մեծագույն ուրախություն էր հանդիպել մեր համալսարանի թիմի ներկայացուցիչներին և իմ զորակցությունը հայտնել նրանց այդ առաջնության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել