Ցանկալի է տանը միշտ ունենալ թարմ բանջարեղեն և կանաչեղեն։ Շատ բույսեր մի քանի օրում աճում են ջրի մեջ և նոր բերք տալիս։ Ստեղծեք այս փոքրիկ ջերմոցը ձեր բնակարանում, և վիտամինները կուղեկցեն ձեզ ամեն օր։ 

Կանաչ սոխ

Կանաչ սոխը նորից կաճի, եթե այն թողնեք ջրով լի փոքրիկ բաժակի մեջ։ Տվյալ սենյակը պետք է լավ լուսավորված լինի։

Սխտոր

Սխտորը նույնպես շուտ աճող բույս է, և ջրով լի բաժակը շատ հարմարավետ միջավայր է նրա համար։

Բոկ–Չոյ (չինական կաղամբ)

Լավ լուսավորված սենյակում ջրի մեջ դրեք այս բանջարեղենի արմատը։ Այն այդտեղ պահեք 1-2 շաբաթ, ինչից հետո կարող եք տեղափոխել ծաղկամանի մեջ։ Այնտեղ էլ նա կշարունակի աճել և իսկական կաղամբի կվերածվի։

Գազար

Ջրում դրված գազարի վերին հատվածը բավական լավ արդյունք է տալիս, և 1-2 շաբաթվա ընթացքում դա արդեն նկատելի կլինի։

Ռեհան

Ռեհանի 3-4 սմ երկարության ցողունները տեղադրեք ջրով լի փոքրիկ բաժակի մեջ` արևի ուղիղ ճառագայթների տակ։ Այդժամ դրանց քանակը կկրկնապատկվի։ Այն կրկին փարթամ և օգտակար կլինի, և կկարողանաք տեղափոխել հողի մեջ։

Նեխուր

Կտրեք նեխուրի ներքևի հատվածը և գոլ ջրով բաժակում դրեք արևի տակ։ Տերևները կաճեն դրա մեջտեղում, այնուհետև դրանք կարող եք տեղափոխել։

Ռոմեն հազար

Հազարը նոր կյանք կստանա, եթե դրա արմատի հատվածը կիսով չափ ջրի մեջ ընկղմված պահեք մի քանի օր։ Դրանից հետո նոր տերևներ ի հայտ կգան, որոնք արդեն կարող եք տեղափոխել հողի մեջ։

Կորիանդր (գինձ)

Այս բույսը ևս բավական արագ աճում է ջրի մեջ։ Փորձեք տնկել այն, և հոտավետ ցողունները մի քանի օրից կուրախացնեն ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել