Թաց անձեռոցիկներ. Օգտակա՞ր են դրանք, թե՞ վտանգավոր168.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են կատարել, որի համաձայն՝ թաց անձեռոցիկները ամենևին օգտակար չեն մարդկանց համար։ Հակառակը՝ նրանք կարող են տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Գիտնականների կարծիքով՝ այս հիգիենիկ միջոցները նպաստում են բակտերիաների տարածմանը, ինչը իր հերթին հանգեցնում է տարբեր ինֆեկցիաներով վարակման դեպքերի։ Նրանք հատկապես ընդգծում են,որ չի կարելի թաց անձեռոցիկով սրբել երեսն ու ձեռքերը՝ ծալելով և օգտագործելով դրա տարբեր կողմերը։

Գիտնականները համոզված են, որ թաց անձեռոցիկներն ու նման տիպի հիգիենիկ միջոցները ոչ միայն չեն ոչնչացնում մանրէները, այլև նպաստավոր միջավայր են ստեղծում դրանց բազմացման համար։ Խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել հատկապես հիվանդանոցներում, որտեղ շուրջբոլորը տարբեր վիրուսներ են։ «Տան պայմաններում նույնպես ավելի լավ է դրանք չօգտագործել, որովհետև թաց անձեռոցիկների միջոցով մանրէները կտարածեք բոլոր սենյակներով», – ասում են հետազոտողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել