Անցած տարի հայ ժամկետային զինծառայողները, Ռուսաստանում անցկացվող տանկային բիատլոնում երկրորդ տեղը զբաղեցնելով, մեր բանակին նոր T-90 նվեր բերեցին։ Այս տարի նոր զինվորներ են գնացել ու, դատելով տրամադրվածությունից, մի նման նվեր էլ այս տարի կարող ենք ունենալ։

Քիչ առաջ խոսեցի մեր տղաներից մեկի հետ, շատ բարձր տրամադրություն ունեին։ Ասում էր, որ տեղի հայ համայնքն այնքան է աջակցում, որ պարզապես ստիպված են այս անգամ առաջին տեղը գրավել)))։ Հատկապես մեծ է Աշոտ Բաբոյանի օգնությունը։ Բոլորն ամեն ինչ անում են հաղթանակը Հայաստան բերելու համար։

Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին։ Մրցույթը դժվար է լինելու, բայց տանկը ստանանք։))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել